27.04.2018|
03:14
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումից հետո լիվերպուլյան սրճարաններից մեկում վիճաբանություն է եղել մերսիսայդցիների ու իտալական «գայլերի» երկրպագուների միջև, որն ավարտվել է դանակահարությամբ: Անգլիացի երկրպագուն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել օրինախախտներին: